ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ուկրաինայում պայթել է «Բայրակթարի»՝ մեր ԲՈՒԹ գեներալների կողմից ստեղծված իմիջը». Վահրամ Մարտիրոսյան
23:18, 25.05.2022 | mamul.am
9611 | 0

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինական պատերազմում ռուսների կողմից խոցված «Բայրաքթարների» քանակը հատեց 100-ը։ Արդեն պայթել է մեր ԲՈՒԹ գեներալների կողմից ստեղծված «Բայրաքթարի» իմիջը։
Ժամանակակից ՀՕՊ-երի ինտեգրված ու գրագետ աշխատանքի դեպքում Բայրաքթարի կորուստները բազմակի անգամ գերազանցում են նրանից ստացած օգուտներին, և Բայրաքթարը մարտի դաշտում դառնում է տնտեսապես ոչ արդյունավետ գործիք։
Կարելի է պնդել, որ դանդաղաշարժ տակտիկական հարվածային ԱԹՍ-ների ժամանակները անցնում են, կամ արդեն անցել են։ Բայրաքթարի տիպի ԱԹՍ-ներին փոխարինելու են գալիս փոքր հեռավորության մարտավարական թևավոր հրթիռները։
Մեր ամենամեծ սխալը կլինի այն, որ մենք այս անգամ էլ կատարենք նույն սխալը ու պատրաստվենք անցած պատերազմին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր