ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Թանկ ստերի զինանոցը սպառել է, անցել է էժանագին ու անլուրջ մտքերին». Հոխիկյան
01:06, 26.05.2022 | mamul.am
4790 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի սենսացիոն բացահայտումն ուղղակի ծնկի բերեց ընդդիմությանը։ Միայն տեսնեք, թե ինչպիսի հառաչանքով հեռացավ ընդդիմությունը քաղաքական թատերաբեմից՝ լսելով մեծն փրկչի բացահայտումը։
Պարզվում է, մենք չգիտեինք, որ 2007-ի Մադրիդյան սկզբունքները հակասում են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի տրամաբանությանը։ Այս ինչ ձյուն եկավ մեր բաց գլխին։ Այս ինչ բացահայտում արեց, ո՜նց կարող էինք մենք հանդուրժել այդ ընդդիմությանը։
Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսի հրճվանքով են նիկոլազավրերը լծվելու սա տարածելու գործին։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն հատուկ թանկ ստերի զինանոցը, հիմա անցել է էժանագին ու անլուրջ մտքեր արտահայտելուն։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր