«Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում փորձել է սվաղել այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին»,- Գարեգին Նժդեհի հրապարակում հանրահավաքի ժամանակ՝ անդրադառնալով վարչապետ Ն․ Փաշինյանի այսօրվա ելույթին, ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել էն բոլոր անհասկանալի գործողությունները, որ սրանք անում են»,- ասաց Զաքարյանը։
|