ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Խորանաշատն 800 տարեկան է. ինչ միջոցառումներ են նախատեսված
00:30, 26.05.2022 | mamul.am
4723 | 0

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանային մասնաշենքում «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ ազդարարվել էր Խորանաշատի 800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում իրականացվել և իրականացվելու են միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին: Մայիսի 28-ին Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի համերգը: Մայիսի 29-ին տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին:
«Առաջին ալիք»-ի եթերում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և «Խորանաշատ 800» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը ներկայացրել են առաջիկա անելիքների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր