ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Լենդ-լիզը չի կայացել. մեղավորը Գերմանիան է». Արեստովիչ
00:24, 26.05.2022 | mamul.am
6018 | 0

Գերմանիան է մեղավոր, որ Ռուսաստանի Դաշնության զորքերն այժմ մարտավարական հաջողություններ են գրանցում Լուգանսկի շրջանում։ Բունդեսթագը ժամանակին Ուկրաինային չի տրամադրել խոստացված ռազմական օգնությունը։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինի հետ զրույցում։

«Եկեք անկեղծ լինենք. Ռուսաստանը հիմա մարտավարական հաջողություն է գրանցում Ուկրաինայում, որը սպառնում է վերածվել օպերատիվի՝ Լիսիչանսկ-Սևերոդոնեցկ ուղղությամբ: Ինչո՞վ կարելի է դա բացատրել: Լենդ-լիզի տեմպը, որի հետ մենք հույսեր էինք կապում մեկ ամիս առաջ, չի արդարացվել: Ոչ թե ամերիկյան կամ բրիտանական զենքի, այլ գերմանականի հաշվով»,- ասել է Արեստովիչը։

Նա հիշեցրել է, որ զենքերը, որոնց փոխանցման օգտին քվեարկել է Բունդեսթագը, Ուկրաինա չեն հասել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր