ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չի իջնո՞ւմ, ուրեմն էսօր տուն չի գնա». զոհվածների ծնողները՝ ԲԴԽ նախագահին
12:12, 26.05.2022 | mamul.am
2014 | 0

«Եթե չիջնեն, մենք կփորձենք մտնել: Գլխավոր դատախազն իջավ, իրա չիները (նկատի ունի ԲԴԽ նախագահին) էդքան բարձր են, որ չի իջնո՞ւմ: Հաղորդե՛ք, որ ի՛նքը պետք է իջնի: Չի իջնի, տուն չի գնա ուրեմն»,- դիմելով ոստիկանին՝ ասաց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։

Զոհվածների ծնողներն այսօր կդիմեն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջով՝ չեղարկել նաև Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր