ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանը ձեռք էր բերում արբանյակներ, իսկ մեր նորօրյա «փրկիչները»՝ դղյակներ և վիլլաներ». Արուսյակ Ջուլհակյան
12:18, 26.05.2022 | mamul.am
4300 | 2

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի գրառումը․

«Երեկ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել առաջին տիեզերական արբանյակը: Սա անչափ կարևոր իրադարձություն է, թեպետ ուշացած: Ինչևէ, ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:

Պատերազմից հետո հայտնի դարձավ, որ դեռևս 2017 թվականին Հայաստանը կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման առումով տասն անգամ զիջում էր Ադրբեջանին: 2017 թվականին Ադրբեջանն արդեն ուներ երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական: Առաջին արբանյակն Ադրբեջանը Երկրի ուղեծիր էր հասցրել դեռևս 2013 թվականին, մինչ մենք ուրախանում էինք Ռոդենի արձանիկի ձեռքբերմամբ և Երևանի կենտրոնում տեղադրմամբ: Ադրբեջանը ձեռք էր բերում արբանյակներ, իսկ մեր նորօրյա «փրկիչները»՝ դղյակներ և վիլլաներ:

Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում արդեն այդ արբանյակների միջոցով Ադրբեջանը, կարելի է ասել, օնլայն ձևաչափով հետևում էր ՊԲ զորքերի տեղաշարժին, ինչի մասին նաև հպարտությամբ խոսել է Ալիևը պատերազմից հետո: Ավելորդ է ասելը, թե ինչ առավելություն է տվել այս հանգամանքն ադրբեջանական զինված ուժերին:

Ինչևէ, Հայաստանն արդեն ունի արբանյակ, և սա վստահաբար վերջինը չի լինելու: Սխալներն ուղղելու, չարվածն անելու համար ջանք և եռանդ չպետք է խնայենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր