ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Այս շենքում գտնվում է մի մարդ, ով Փաշինյանին անվանում էր ***». Արեգնազ Մանուկյան
12:30, 26.05.2022 | mamul.am
3649 | 0

«Այս շենքում գտնվում է մի մարդ, ով համարվում է ընտրակեղծարարության հիմնադիր հայրը: Այս շենքում գտնվում է մի մարդ, ում, ընդդիմադիր աշխատելու տարիներին, Փաշինյանը մեղադրում էր իշխանությունների կամակատարը լինելու մեջ, իսկ նա Փաշինյանին անվանում էր անգրագետ: Այս շենքում գտնվում է մի մարդ, ով ոչ թե նախկին է, այլ՝ նախկինագույն: Նախկինագույնի ձեռքերով այս իշխանություններն այսօր իրականացնում են ընդդիմադիրների հետապնդումներն ու պատվերները»,- ԲԴԽ-ի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։

Զոհվածների հարազատները պահանջում են նաև, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցկացվի դռնբաց։

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2342 | 0
դեպի վեր