ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119-ն է». Սիրանուշ Սահակյան
15:00, 26.05.2022 | mamul.am
3464 | 0

Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Եթե ՀՀ վարչապետը՝ հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավելի գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը»,- նշել է իրավապաշտպանը։
«Մեր ստուգված տվյալներով, որոնց հետևում կան ապացույցներ՝ ևս 80 անձ եղել է գերեվարված, և նրանք պետք է ողջ հայրենադարձվեին։ Թե ամիսներ կամ տարիներ անց ինչ ճակատագրի են արժանացել, բնականաբար, կա անորոշություն, սակայն որևէ վիճելիության առարկա չէ ինքնին գերեվարման փաստը, ուստի 39 թիվը խիստ պակասեցված է, գերիների իրական թիվը 119 է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր