ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Չզարմանաք, որ արբանյակն օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար». Քրիստինե Վարդանյան
15:18, 26.05.2022 | mamul.am
3244 | 4

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության:

Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար:

Սահմանի, անվտանգության մասին մտածողը բանակ չի կազմաքանդում, ԳՇ պետի պաշտոնն ամիսներով դատրկ չի թողնում, զուտ իրեն լոյալ լինելու կրիտերիայով ՊՆ նախարար չի նշանակում, ի վերջո, պատերազմը պարտվելուց հետո հեռանում է, որ իր երկրի առջև հնարավորությունների դռներն ու պատուհանները չփակվեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր