Ինչպես հայտնել էինք, Գագիկ Ջհանգիրյանն և ԲԴԽ անդամներն այսօր ընդունել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին: Հանդիպման տեսանյութը տարածվել է ԲԴԽ յութուբյան էջում: «Քաղաքական որոշ ուժեր, ցավոք սրտի, ձեր վիշտն օգտագործում են իրենց կարիքների համար»,- ասել է Ջհանգիրյանը՝ դիմելով ներկաներին: «Քաղաքականություն բառը մի՛ օգտագործեք, մենք մոլորված չենք, մենք եկել ենք մեր ցավի համար»,- արձագանքել է զոհվածի մայրը: |