ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ես հպարտ եմ, որ իմ ազգի անցյալում Ավարայր է եղել». Մհեր Հակոբյան
23:06, 26.05.2022 | mamul.am
3186 | 2

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1571 տարի առաջ այս օրն ու արդեն այս ժամերին մեր նախնիները կռիվ էին տալիս Ավարայրի արյունոտ դաշտում: Հայերը կռիվ էին տալիս հայ մնալու, բայց նաև ԱԶԱՏ ՄԱՐԴ ՄՆԱԼՈՒ համար: Ավարայրի գաղափարախոսությունն արտահայտող մեր նախնիները, ամբողջ 1000 տարի առաջ անցնելով եվրոպական վերածննդից, այդ պայքարի հիմքում դրել էր ոգու, դավանանքի և խղճի ազատությունը, երբ արքան, ինչպես պնդում էին մեր նախնիները, կարող է տիրական համարվել մարդու մարմնին, սակայն մարդու խղճի և դավանանքի ազատության վրա վերջինս ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Այս հիմնաթեզը, որը Եվրոպայում վերջնականապես ամրագրվեց միայն 1648 թ-ին, մերոնք առաջ էին մղում Ավարայրում դեռևս 451 թ-ին:
Ավարայրը ՌԱԶՄԱԿԱՆ հաղթանակ է, այն միայն բարոյական հաղթանակ չէ, Ավարայրը և՜ ռազմական, և՜ բարոյական հաղթանակ է, այս մասին ես շատ եմ խոսել ու դեռ շատ կխոսեմ: Ավարայրը հանուն քրիստոնեության մղված ԱՌԱՋԻՆ պատերազմն է, պետականության արտաքին կրողի անկումից հետո Ավարայրը մեր ԱՌԱՋԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ թագն ու պսակն է, Ավարայրը հայ ժողովրդի ռազմական պատմության ամենախոշոր ճակատամարտն է և վերջապես, ըստ իմ գնահատականի, մինչև Առաջին Համաշխարհային պատերազմը մղված բոլոր ճակամարտերի մեջ իր զուտ ռազմական մասշտաբներով Ավարայրը գտնվում է ճակատամարտերի 10-ից 20 միջակայքում:
ԱՄԵՆ ԱԶԳ ՉԷ, ՈՐ ԱՎԱՐԱՅՐ ՈՒՆԻ և մեր ազգի թշնամիները, ինչ որ տեղ նույնիսկ ենթագիտակցական մակարդակում գիտակցելով Ավարայրի դերը մեր ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում, ամեն կերպ ձգտել են սևացնել այս ճակատամարտը, նսեմացնել այն, պատել սև միֆերով ու լեգենդներով: Դրա հետևանքները հիմա ցավոք մեծապես կրում ենք նաև մենք այժմ: Եթե կհետաքրքրի, նայեք էջումս վերջին տարիներին մայիսի 26-ի տակ արված գրառումներս և շատ հետաքրքիր տեղեկատվություն կգտնենք ճակատամարտի ռազմական, բարոյական, քաղաքական և այլ կողմերի մասին:
Ես հպարտ եմ, որ իմ ազգի անցյալում Ավարայր է եղել, փառք մեր հզոր պապերին, շնորհավոր Ավարայրի առավոտը»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր