ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չեռնոգորիայի նախագահին հետնամուտքով կարողացել են մտցնել Կառավարության շենք»․ Սաղաթելյան
19:18, 26.05.2022 | mamul.am
2707 | 1

«Քիչ առաջ տեղեկացանք, որ Չեռնոգորիայի նախագահին՝ հետևի ինչ-որ գարաժների մուտքով կարողացել են մտցնել Կառավարության շենք»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հասկանո՞ւմ եք ինչ օրի են հասել․ խախտելով արարողակարգային բոլոր ձևերը՝ գարաժներով, հետնամուտքով ընդունում են այլ երկրի նախագահին։ Դու հյուր ընդունել էլ չգիտես»,- դիմելով Ն․ Փաշինյանին, ասաց Սաղաթելյանը։

Նա երթի մասնակիցներին առաջարկեց շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր