ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վրաստանը չի վերադարձնի Հարավային Օսիան և Աբխազիան ռազմական ճանապարհով». Զուրաբիշվիլի
21:12, 26.05.2022 | mamul.am
5874 | 0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը չի օգտվի ուկրաինական պատերազմից՝ ռազմական ճանապարհով իր տարածքները վերադարձնելու համար, փոխանցում է «Էխո Կավկազա»-ն։

«Սա ակնհայտ է, ևս մեկ ռուսական ապատեղեկատվություն»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի Ազատության հրապարակում՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

«Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ՝ Աբխազիայի և Ցխինվալիի մեր քաղաքացիներին. հաստատում եմ, որ Վրաստանը ձեր դեմ պատերազմով և ուժով ոչինչ չի ծրագրում։ Այսօր բոլորի համար պարզ է, թե որ երկիրն է սպառնում իր հարևանների ինքնիշխանությանը, ինքնությանը, կյանքին։ Եվ սա Վրաստանը չէ։ Մենք ձեզ առաջարկում ենք ձեր լեզվի, ինքնության, պատմության, մշակույթի ազատություն, հարգանք և պաշտպանություն»,- ասել է Վրաստանի նախագահը։ Զուրաբիշվիլին Ռուսաստանին Հարավային Օսիայի միացման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը ռուսական հերթական սադրանքն ու անեքսիայի սպառնալիքն է անվանել։

«Մենք չենք կարող Ռուսաստանին թույլ տալ ևս մեկ ճակատագրական սխալ թույլ տալ և կրկին անտեսել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները։ Սա անպատասխան չի մնա և կառաջացնի միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,- հավելել է Զուրաբիշվիլին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր