ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ատելություն սերմանելով՝ հնարավոր չէ փրկել ոչինչ». Հակոբ Միկոյան
00:36, 27.05.2022 | mamul.am
2805 | 1

Հոգևոր դաշտում փոքր-ինչ ինֆորմացիա կրող մարդկանց, խնդրում եմ ուշադիր կարդացեք այս գրառումս։
Այս օրերին մեր երկիրը գտնվում է քաոսային վիճակում։ Բոլորը փրկության ճանապարհներ են փնտրում։
Ցավոք, շատերը, չեն էլ գիտակցում, որ ատելություն սերմանելով՝ հնարավոր չէ փրկել ոչինչ։
Շատերդ կհամաձայնվեք ինձ հետ, որ ատելությունն ինքն իրենով արդեն իսկ մտքի աղբ է։ Մեզնից շատերը դեռևս չեն էլ գիտակցել, որ հենց այդ մտքի աղբի պատճառով ենք մենք բոլորս պարտվել։
Պետք է ազատվել ցանկացած տիպի աղբից, որքան հնարավոր է շուտ և դա պետք է անել մեծագույն Սիրով։
Ավելի քան վստահ եմ, մինչև մեր երկրում մտքի հեղափոխություն տեղի չունենա, ոչ մի լավ փոփոխություն չի կարելի սպասել։
Այդ համոզմունքից ելնելով՝ խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել են մաքրապատմանը։
*Յուրաքանչյուրդ ձեր տարածքում լուռ, առանց զայրույթի, շարունակեք մաքրել Արարչի ստեղծածը։ Դրանով իսկ, դուք պատիվ կունենաք ծառայել Նրան։
Վստահ եղեք, Արարչի օրհնությանը երկար չեք սպասելու։
*Վստահեցնում եմ բոլորիդ՝ մեր երկրի ու առհասարակ Երկիր մոլորակի թիվ մեկ օրակարգը աղբից ազատվելն է։
Մաքրեք ոչ միայն ձեր շուրջը։ Այլ նաև ձեր Մտքերն ու Հոգիները։
Ու այդ ամենը թող կատարվի միայն ու միայն Աստծո կամոք։
Որովհետև, հենց միայն Մեր գոյությունն անգամ Նրա կամքն է։
Հ. Գ. Աղբը գետնից վերցնելիս Հիշեք,
*Դուք այդ պահին խոնարհվում եք Արարչին։
*Խոնարհվելիս, Փառք տվեք Աստծուն և Սեր խնդրենք նրանից։
(դրանից զորեղ աղոթք չկա)
*Առաջ` Աստված,
*Հետո` Մենք,
*Վերջում` Ես։
*Այս սկզբունքը պահելով, փոքր, բայց հաստատուն քայլերով ձեզանից յուրաքանչյուրն անցնելու է Լույսի ճանապարհով։
Մաքրելով ոչ միայն մեր միջավայրը, այլ նաև մեր ազգի կարման։
Հրաշքի սպասելու փոխարեն, դարձեք այդ հրաշքի մասնիկը։
#ՄաքրաՊատումը իմ «սեփականությունը» չի, երբեք չի էլ եղել։ Ձեզանից յուրաքանչյուրը նպաստել է այդ պրոցեսին։
Եկել է ժամանակը, երբ կողքից նպաստելու փոխարեն նաև գործնականում քայլեր ձեռնարկեք։
Մի գուցե դուք հիմա չհավատաք, բայց հենց Դուք եք Լույսի զինվորները։ Խավարը հենց ձեզ է պարտվելու...
#Փառք_Աստծո, որ դուք բոլորդ կաք իմ կյանքում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր