ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ տիեզերական արբանյակի արած լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համար․ ԱԻՆ
22:42, 26.05.2022 | mamul.am
3390 | 0

Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Առաքելությունը հնարավոր է դարձել հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության շնորհիվ։ Հայկական առաջին արբանյակը կոչվում է Urdaneta-Armsat 1։ Այն կշռում է 15,5 կգ և 500 կմ բարձրությունից կարող դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Դիտարկման համակարգը ապահովված է Ultra-High Pixel տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս 2-3 անգամ բարելավել պատկերը։

ՀՀ տիեզերական արբանյակի արած լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համար․ ԱԻՆ
ՀՀ տիեզերական արբանյակի արած լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համար․ ԱԻՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր