«Սիրիայում ռուսական զորախմբի համար գրեթե ռազմական առաջադրանք չի մնացել, տեղում գտնվող զորքերի թիվը որոշվում է կոնկրետ առաջադրանքներով, որոշումը, թե որքան զորք պետք է լինի Սիրիայում, հիմնված կլինի նպատակահարմարության սկզբունքի վրա»,- այս մասին RT Arabic-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրան հարցրել էին, թե Սիրիայում ռուսական զորքերի թիվը պահպանվո՞ւմ է։ «Պարզ է, որ այնտեղ գործնականում ռազմական առաջադրանքներ չեն մնացել, այլ միայն կայունության և անվտանգության ապահովում։ Անմիջական ռազմական խնդիրներից, որոնք սիրիական բանակը լուծում է մեր աջակցությամբ, Իդլիբն է, որտեղ ահաբեկչական սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել, այն պահպանվել է։ Մենք ոչ մի դիմում չունենք Սիրիայի ղեկավարությունից: Եթե նման որոշումները նպատակահարմար համարվեն, դրանք կիրականացվեն»,- հավելել է Լավրովը։ Նա նշել է, որ Թուրքիան Սիրիայում փորձում է «իրագործել այն, ինչի շուրջ պայմանավորվել էին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի տարի առաջ», սակայն «ինչպես բոլորս տեսնում ենք, ամեն ինչ ծանր է ընթանում»։ |