ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը. ՍԱՏՄ
09:42, 27.05.2022 | mamul.am
2917 | 0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնուկ է. «Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը ❗️❗️❗️

❎Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը»։

Աղբյուրը` ՍԱՏՄ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր