ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանում կան ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ». Լավրով
10:24, 27.05.2022 | mamul.am
9172 | 0

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ թե՛ երկկողմանի հիմունքներով, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT Arabic-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Փաստաթղթերը ներառում են փոխադարձ տեղեկացում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր