ԱԺԲ-ի անդամ Մուշեղ Բաբայանի գրառումը․ «Հերթով իսպանական լրատվամիջոցներն եմ քրքրում։ Արդեն տասից ավելի հոդված կարդացի։ Բոլորը միաբերան ասում են, որ Urdaneta-Armsat1-ը Բասկոնիայի պատրաստած և վերջինիս առաջին արբանյակն է ուղեծրում։ Հայաստանի մասին ոչ մի խոսք չկա ոչ մի տեղ։ Բոլոր այդ լրատվական կայքերում ասվում է, որ այս արբանյակի հիմնական գործառույթն է լինելու շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հսկողությունը։ Սահմանների հսկողության մասին ոչ մի տող չգտա։ Սա ի՞նչ հանելուկ է։ Ո՞վ կօգնի հասկանալ»։ |