Խորվաթիայի դեսպանատան հինգ աշխատակից կլքի Ռուսաստանը, նրանք հայտարարված են՝ որպես «անցանկալի անձ». այս միջոցը ձեռնարկվել է ի պատասխան Զագրեբում ՌԴ դեսպանատան աշխատակիցների թվի կրճատման, ասվում է ԱԳՆ կայքում: Ապրիլին Խորվաթիան արտաքսել էր ռուս 18 դիվանագետի և դեսպանատան վարչական և տեխնիկական անձնակազմի 6 անդամի։ |