ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այս ամենի կողքին կա մի լուրջ իրողություն»․ Սենոր Հասրաթյան
15:36, 27.05.2022 | mamul.am
4021 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Արդեն երկու օր է, ինչ այս հողատու ապիկարի կողմից շրջանառության մեջ դրված արբանյակի մասին լուրը սոցիալական ցանցերում դարձել է քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Որոշները դա համարում են երկրի ներքաղաքական օրախնդիր հարցերից հանրության ուշադրությունը շեղելու նիկոլական մարտավարություն, որոշները՝ պարզապես, շարքային բլեֆ, իսկ որոշներն էլ, ինչպես միշտ, «մեծ կոմբինատորի» ոճին հատուկ՝ լուն փղի տեղ ներկայացնելու հերթական աճպարարություն... Բայց այս ամենի կողքին կա մի լուրջ իրողություն, որի մեջ խորամուխ լինելու ցանկություն, կարծես թե չկա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կատարվածի հետ ամերիկյան գործոնի կապին... Թե ինչ կստանա նշված արբանյակի գործարկումից մեր երկիրը, դժվար է ասել, բայց որ, առանց այն էլ ռազմաքաղաքական ծանրագույն վիճակում գտնվող Հայաստանը հնարավոր է դառնա աշխարհաքաղաքական մեծ դերակատարների միջև օր-օրի ահագնացող հակասությունների հերթական թիրախ, հավանականությունը շատ մեծ է...
Հիշենք, որ կան երկրներ, որոնք հենց այնպես ոչինչ չեն անում...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր