ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի նախագահը հերթական «խաղաղասիրական» ելույթն է ունեցել»․ Տ․ Հայրապետյան
17:42, 27.05.2022 | mamul.am
4523 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի նախագահը հերթական «խաղաղասիրական» ելույթն է ունեցել, որտեղ հնչեցվել են հետևյալ հիմնական թեզերը`
Ադրբեջանը հաղթող պետություն է, Հայաստանը` պարտված։ Բոլորը պետք է հաշվի առնեն այս իրողությունը։ Հայ֊ադրբեջանական շփումների հիմքում հենց այդ գործոնն է ընկած։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ Մինսկի խումբը ավարտել է իր գործունեությունը։
Հայաստանը պետք է համակերպվի, որ չկա Լեռնային Ղարաբաղ և չկա կարգավիճակի հարց, կա ղարաբաղյան շրջան, Բրյուսելում դա արձանագրվեց։
Ադրբեջանցիները դարերով ապրել են Զանգեզուրի արևելքում և արևմուտքում։ Այս տարածքներն անարդարացիորեն կտրվել են Ադրբեջանից և հանձնվել Հայաստանին։
Երևանը ևս կտրվել է և հանձնվել հայերին։ Դա անթույլատրելի հանցանք էր։
Մենք շարունակելու ենք հզորացնել մեր ռազմական ներուժը, քանի որ աշխարհում հարցերը լուծվում են ուժով։
Հ.Գ. Հստակ էր և կանխատեսելի, որ Ալիևը այսպես է պատասխանելու հայկական կողմի հետքայլերի քաղաքականությանը և Արցախի հարցում նշաձողի իջեցմանն ուղղված վտանգավոր գործելաոճին։ Ադրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու։ Ուստի ինքնախաբեությամբ զբաղվելով և կեղծ «խաղաղություն» կառուցելով՝ մենք հերթական անգամ անպատրաստ ենք լինելու դիմակայել մեր մարտահրավերներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր