ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թարմ ստացված այս ուսապարկը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է»․ Նաիրա Զոհրաբյան
18:36, 27.05.2022 | mamul.am
8193 | 3

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ստահակ լինելու կրթական ցենզը
Երբ ողջ համացանցը զվարճանում էր «Իմ քայլի» նոր ուսապարկի վրա, թե վերջինս բարձրագույն կրթություն չունի՝ ինձ համար դա էնքան էլ հասկանալի չէր։ Որովհետև, կապ չունի՝ Օքսֆորդ, Հարվարդ ես ավարտել, թե չունես որևէ կրթություն, ինչպես կասեր իմ լավ բարեկամը՝ ստահակը մնում է ստահակ։
Եվ ահա թարմ ստացված այս ուսապարկը, ով հպարտանում էր իր անկրթությամբ ու հայտարարում՝ «դա չի խանգարում, որ ես ծառայեմ հայրենիքիս», հայտարարել է՝ «Փաստացի Արցախը Ադրբեջանի մաս է: Իհարկե, սա մեր Արցախն է, սա մեր պատմական հայրենիքի մի մասն է, բայց եկեք նայենք միջազգային հանրության տեսանկյունից։ Մենք՝ որպես հայ ազգ, Արևմտյան Հայաստանը մերն ենք համարում, քանի որ այն եղել է մեր պապերի ծննդավայրը, բայց կա մի պարզ իրողություն և իրավական փաստեր…
Ես ոչ միայն ընդունում եմ այն, որ Արցախը համարում եմ Ադրբեջանի մաս, փաստորեն, այո, Արցախը Ադրբեջանի մաս է»։
Մնում է ճշտել՝ ո՞րն է սրա հայրենիքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր