Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը. «Չեզոքություն հռչակած ՀՀ-ն համաձայնվում է իր հարևանների հետ գնալ սահմանների հստակեցման, սակայն հրաժարվում է ստորագրել տարածքային ամբողջականության ուղղակի ճանաչում այն երկրների հետ, ովքեր ունեն տարածքային վեճեր իրենց ներսում, կամ հարևանների հետ, քանի որ վիճող կողմերից մեկի իրավունքների ճանաչումը մյուսի նկատմամբ խախտում է չեզոքության դիրքերը։ Չեզոք, նշանակում է գնահատական չտալ վիճող կողմերից ոչ ոքի։ Հետևաբար, ՀՀ-ն կարող է հստակեցնել Ադրբեջանի հետ իր սահմանը, սակայն մինչև Լեռնային Ղարաբաղի, նրա անվտանգության երաշխավոր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վեճը չավարտվի, ՀՀ-ն իր քաղաքական որոշումներով ոչ ոքի չի նեղացնի։ |