ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.20, EUR 416.32, RUB 6.61, GBP 486.74
+24 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Իր դեմ ապացույցների այսքան մեծ քանակություն շռայլող պաշտոնատար անձ քիչ է հանդիպում». Տարոն Սիմոնյան
00:06, 28.05.2022 | mamul.am
2970 | 0

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Ադրբեջանի նախագահն այսօր Կովսականում ևս մեկ անգամ հայտարարել է, որ միջազգային իրավունք չկա (որովհետև մարսեց դրա ակնհայտ կոպիտ խախտումները) և որ ինքն այսուհետ ևս հարցերը պետք է լուծի ուժի գործադրման միջոցով (որովհետև դեռ քրեական հետապնդման չի ենթարկվել միջազգային հանցագործությունների համար)։

Իր դեմ ապացույցների այսքան մեծ քանակություն շռայլող պաշտոնատար անձ քիչ է հանդիպում միջազգային հարաբերություններում։

Մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները, հուսով եմ, այս ընթացքում խաղաղության պատրանքների մեծարմամբ չեն զբաղվում, այլ՝ ինքն իր դեմ «ցուցմունք» տվող հանցագործի քանակական ու որակական ապացույցները հավաքելով։

Մարդ էս, մեկ էլ տեսար պետք եկավ բանակցությունների ընթացքում, միջազգային դատական ատյաններում, Արցախի հարցի հայանպաստ լուծման գործում կամ առանձին հայ զինվորներին, որ առանց խղճի խայթ զգալու «էն աշխարհ» կճանապարհեն մեծաբերան հանցագործին»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր