ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն են տարածել
21:30, 27.05.2022 | mamul.am
4597 | 0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները կոչ-հայտարարություն են տարածել Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Բուն քաղաքական գործընթացներին մասնակցելուց և օրենքով սահմանված կարգով մեր պարտականությունները կատարելուց բացի՝ բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության ապահովման, զարգացման իրավական հասարակության կայացման և արդարադատության հաստատման ուղղությամբ։

Պարտավոր ենք աջակցել այն անհատներին, ովքեր մշտապես արցախահայության կողքին են, իրենց հայրենանվեր գործունեությամբ ու աշխատանքով հսկայական ներդրում են ունենում Արցախի զարգացման, անվտանգության ապահովման, հզոր հայրենիքի կառուցման գործում։ Արցախին ուղղված բազմաթիվ ծրագրերում իր ակտիվ մասնակցությունն ունեցող նվիրյալ հայորդիներից մեկը՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբայնն այժմ գտնվում է անազատության մեջ։

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին։

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացված որոշման փոփոխությամբ, ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն։ Արցախի ԱԺ պատգամավորներ՝

1. Հարությունյան Արթուր «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար

2. Ավանեսյան Էլենորա «Ազատ հայրենիք- ՔՄԴ»խմբակցության քարտուղար

3. Բաղունց Գագիկ «Միասնական հայրենիք»խմբակցության ղեկավար

4. Բաղդասարյան Դավիթ «Միասնական հայրենիք» խմբակցության քարտուղար

5. Արթուր Մոսիյան «ՀՅԴ» խմբակցության ղեկավար

6. Դավիթ Իշխանյան «ՀՅԴ»խմբակցության անդամ

7. Դավիթ Գալստյան«Արդարություն» խմբակցության ղեկավար

8. Հակոբյան Մետաքսե«Արդարություն» խմբակցության քարտուղար

9. Մելքումյան Դավիթ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար

10. Ստեփանյան Գեղամ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր