Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «Օրինախախտը պետք է բերման ենթարկվի, պատասխանատվության ենթարկվի․ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց ինչո՞վ են արդարացված այն նվաստացումները, որոնց ենթարկվում է թեկուզև օրինախախտ քաղաքացին՝ ոստիկանների կողմից։ Այս տեսանյութն այն մասին է, որ ոստիկանությունում բարեփոխումներ, ըստ էության, չեն իրականացվում»։ |