ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կարծում եմ՝ ընդդիմությունը ճիշտ որոշում կկայացնի և կվերադառնա խորհրդարան»․ Թաթուլ Հակոբյան
23:48, 27.05.2022 | mamul.am
4505 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք բարեկամական խորհուրդ
1. կարծում եմ, որ ընդդիմությունը/նախկին իշխանությունը, ճիշտ որոշում կկայացնի և կվերադառնա խորհրդարան: Անշուշտ, իշխանությունները և նրանց աջակիցները հեգնելու են ու ծաղրելու, բայց խորհրդարան վերադառնալը ճիշտ քայլ կլինի: Խոհեմ, մտահոգ, հավասարակշիռ մարդիկ, ովքեր չեն ուզում լսել այսօրվա ընդդիմության անունը, դա կգնահատեն և դրանից ընդդիմությունը միայն կշահի:
2. կարծում եմ՝ դրսում աշխատող Հայաստանի դեսպանների դեմ հարձակումները լավ կլինի՝ դադարեցվեն: Մեր պատմության այս մղձավանջային շրջանում դա, մեղմ ասած, օգտակար չէ Հայաստանին: Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, ոչ էլ նրա իշխանական թիմը: Հայաստանը մենք ենք, որ, ինչքան էլ ձախորդ օրերը գան ու գնան, չենք հեռանալու Հայաստանից: Կանցնեն տարիներ, կրքերը կհանդարտվեն ու շատերը հարց կտան՝ Սփյուռքը պիտի որ Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպաններին անհանգստացներ...
3. կարծում եմ՝ «առանց թուրքի Հայաստան» վանկարկումը Հայաստանի դեմ օգտագործելու են թուրքերն ու ադրբեջանցիները՝ միջազգային հարթակներում և դիվանագիտական կոմունիկացիաներում մեզ մեղադրելով ռասիզմի մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր