ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտարարել է Արծվիկ Մինասյանը։ «Ապօրինի քրեական գործ է հարուցվել, որը պայմանավորված է այն հանգամանքով, թե իբր ես և Տարոն Մարգարյանը հավաքի մասնակիցներին գումար ենք բաժանել»,- նշել է պատգամավորը։
|