ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Վանեցյանի այցը Եվրոպա կարճատև է». Արսեն Բաբայան
12:06, 28.05.2022 | mamul.am
4815 | 0

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությանը հորդորում եմ շատ չուրախանալ, Վանեցյանի այցը Եվրոպա կարճատև է, իսկ պայքարը՝ վճռական ու հաղթական:
MediaHub.am-ը Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին ճշտում կատարելու նկատակով, կապ հաստատեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։
«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին, իսկ Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես կշարունակի պայքարը»,- հավելեց Հակոբյանը»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր