ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դիմում եմ իշխանությանը. բացե՛ք Ֆրանսիայի հրապարակը»․ Կարինե Հարությունյան
00:30, 29.05.2022 | mamul.am
16005 | 4

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնպես պատահեց, որ այսօր առավոտյան քաղաքի կենտրոնում էի: Պիտի գնայի Կողբացի, բայց քանի որ այսպես կոչված ընդդիմությունը, այսպես կոչված, հեղափոխություն է անում, կոնսերվատորիայի մատույցներում իջա ավտոբուսից ու քայլեցի դեպի Կողբացի:
Մինչև հիմա մոտիկից չէի տեսել, թե ինչ պայմաններում են քաղաքի կենտրոնում հանգրվանել, այսպես կոչված, հեղափոխականները:
Նախ՝ մատների վրա կարելի էր հաշվել նստացուցավորներին:
Երկրորդ՝ մոտիկից ծանր հոտ էր նստած այդ շրջափակված հրապարակում: Մեծ չափերի ցելոֆաններ կային՝ կեղտոտ, ծառերի տակ թափթփած: Թափանցիկ վրաններից, թե հանգրվաններից այն կողմ երևում էր աղբը, ոչ այնքան հիգիենիկ վիճակը:
Երրորդ՝ այսպես կոչված ընդդիմության ոչ մի կարկառուն դեմքի չհանդիպեցի:
.... Անգամ ֆրանսիացին է զարմանում, ասում է՝ նման բան չէր կարող լինել Փարիզի կենտրոնում, իշխանությունն ուղղակի թույլ չէր տա կաթվածահար անել Փարիզը ու ոչ թե որովհետև Ֆրանսիայի իշխանությունը պակաս ժողովրդավար է, այլ որովհետև չի կարելի դա թույլ տալ քաղաքի կենտրոնում:
Դիմում եմ իշխանությանը. բացե՛ք Ֆրանսիայի հրապարակը ու վերջ: Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ խրտվիլակների խումբ: Խոսեք այդ ընդդիմություն կոչվածի հետ, բավական է ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ պահեք: Սկսեք խոսել նրանց հետ, մի բան, որ վաղուց պիտի արած լինեիք: Ի վերջո, սա ձեր ստեղծած, ձեր տենչած ընդդիմությունն է: Բարի եղեք լեզու գտնել ձեր ծնածի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր