ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Եթե նույնիսկ Իշխան Սաղաթելյանը բացահայտ շանտաժ անի, դրանից ոչինչ չի փոխվելու». Սուրեն Սուրենյանց
00:00, 29.05.2022 | mamul.am
5852 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Մեր քաղաքական թիմը երբեք չի տրվել ու չի տրվելու շանտաժին
Հունիսի 3-ն ընդդիմության կողմից ջրբաժանի օր է հայտարարված։ Ընդդիմության մտահոգությունները հայ- թուրքական կամ հայ- ադրբեջանական հարաբերությունների հետ կապված գուցե նույնիսկ լեգիտիմ են, բայց վստահ եմ` նրանց առաջարկած հայտարարության նախագիծն ընդունել չի կարելի, որովհետև դա նշանակում է` վիժեցնել հայ- թուրքական ու հայ-ադրբեջանական դիալոգները, ինչն անհամեմատ ավելի մեծ ռիսկեր է ծնելու։
Հենց այս մոտիվով էլ` ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը չենք միացել քաղաքական այս գործընթացին ու հայտարարությանը։
Եթե նույնիսկ Իշխան Սաղաթելյանը բացահայտ շանտաժ անի, «հայ ժողովրդի թշնամի», «նիկոլական» ու «թուրք» անվանի բոլոր այն ուժերին, որոնք` չլինելով իշխանության մաս կամ Նիկոլ Փաշինյանին աջակից, այլ դիրքորոշում ունեն, դրանից ոչինչ չի փոխվելու։
Մեր քաղաքական թիմը երբեք չի տրվել ու չի տրվելու շանտաժին ու վստահ ենք` շանտաժով հնարավոր չէ կոնսոլիդացնել Հայաստանի հասարակությանը։
Մենք գործ ունենք ոչ թե ղարաբաղյան երկրորդ շարժման, այլ ազգայնական պրիմիտիվ պոպուլիզմի հետ, ինչը ոչ մի աղերս չունի Հայաստանը կամ Արցախը «փրկելու» հետ։
Հայաստանը դարձել է իշխանության սոցիալական պոպուլիզմի ու խորհրդարանական ընդդիմության ազգայնական պոպուլիզմի պատանդը։ Հասարակության մեծամասնության տրամադրությունները քաղաքական նոր համակարգ ծնելու անհրաժեշտություն են ստեղծում։ Որակապես նոր ընդդիմության ձևավորումն էլ համարում ենք մեր քաղաքական թիմի առաջնահերթությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր