ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վարուժան Ավետիսյանի և Մխիթար Ավետիսյանի նամակը՝ Նուբարաշենի բանտից
13:12, 30.05.2022 | mamul.am
4925 | 0

Վարուժան Ավետիսյանի և Մխիթար Ավետիսյանի նամակը՝ Նուբարաշենի բանտից. «Ազատագրական պայքարի սիրելի՛ զինակիցներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք թևակոխում ենք պայքարի վերջին ու վճռական փուլ:

Շուտով արտաքին գործընթացները նպաստավոր պայմաններ կստեղծեն ռուսական գաղութատիրությունից և նրա հայաստանյան խամաճիկ ռեժիմից ազատվելու համար:

Մեր գիտակցական ու կամային որակներից է կախված, թե մենք ինչպես կկարողանանք արտաքին նպաստավոր իրավիճակը ծառայեցնել ազգային-ժողովրդավարական, ինքնիշխան ու կենսունակ պետություն ստեղծելու և մեր նախնիների իղձերն իրականացնելու և սերունդների ազնիվ ու արժանապատիվ ապագան երաշխավորելու նպատակներին:

Խնդրում և հորդորում ենք լինել միաբան, նպատակասլաց ու գործունյա:

Մխիթար Ավետիսյան

Վարուժան Ավետիսյան

30 մայիսի 2022թ.

Նուբարաշեն ՔԿՀ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր