Եվրոմիությունը համաձայնության է եկել ռուսական նավթի ներկրման մասնակի արգելքի շուրջ, Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով, որ արգելքը կանդրադառնա մատակարարումների 2/3-րդի վրա: Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ իր էջում գրել է, որ ողջունում է նավթի էմբարգոյի վերաբերյալ որոշումը, որը մինչև տարեվերջ նավթի ներկրումը Ռուսաստանից կկրճատի մոտ 90%-ով։ Նա նաև ասել է, որ միության անդամները համաձայնել են որքան հնարավոր է շուտ դադարեցնել կախվածությունը ռուսական գազից, նավթից և ածխից։ |