ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Facebook բիզնես մոդելի ստեղծողը որոշել է հեռանալ կորպորացիայից
18:54, 02.06.2022 | mamul.am
8288 | 0

Ամերիկյան Meta-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը որոշել է հրաժարական տալ։ Նա պաշտոնավարել է 14 տարի և, փաստորեն, ստեղծել է կորպորացիայի ողջ գործող բիզնես մոդելը:

Սանդբերգը հայտարարել է իր հեռանալու մասին Meta-ի համար բեկումնային ժամանակաշրջանում, այժմ ընկերությունը փորձում է աճի նոր հնարավորություններ գտնել: Իր Facebook-ում նա հրապարակել է գրառում, որում հայտարարել է, որ աշնանը թողնելու է այդ պաշտոնը։ Տեքստում չի նշվում այս որոշման պատճառները, սակայն Սանդբերգն ընդգծել է, որ կազմակերպությունում մնացել է 14 տարի, թեև ի սկզբանե նախատեսում էր մոտ 5 տարի աշխատել սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգի մոտ։

Նրա խոսքով, այժմ ինքը պատրաստվում է բարեգործություն անել և կենտրոնանալ կանանց աջակցելու վրա։ Միաժամանակ նամակից բխում է, որ Սանդբերգը կմնա Meta-ի տնօրենների խորհրդում։ Նրա հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերն ընկել են 3%-ով։

Նշվում է, որ մինչ Facebook-ին միանալը Սանդբերգը բավականին պահանջված թոփ-մենեջեր է եղել տեխնոլոգիաների ոլորտում և եղել է Google-ի գլոբալ առցանց վաճառքի և գործառնությունների փոխնախագահը: Մինչ այդ աշխատել է ԱՄՆ-ի գանձապետարանում։

Ենթադրվում է, որ հենց նա է կառուցել Facebook-ի գովազդային մոդելը, որն ընկերությանը բերում է հիմնական եկամուտը. ընկերության եկամուտը Սանդբերգի ժամանումից հետո 153 միլիոն դոլարից հասել է 118 միլիարդ դոլարի (2021 թվականի դրությամբ):

Սակայն վերջերս Սանդբերգն ավելի ու ավելի է հայտնվում սկանդալների կենտրոնում։ Ամենաաղմկահարույցներից մեկը տեղի ունեցավ 2016 թվականին, այնուհետև նրան քննադատեցին այն բանի համար, որ սոցցանցի տնօրենը ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ չի պայքարում ֆեյքերի դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր