ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են. «Ժողովուրդ»
08:54, 10.06.2022 | mamul.am
9134 | 0

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով:

Այսինքն` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաև Հայաստանից արտագաղթածների հաշվին:

Պարզել ենք, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալները 23.5 տոկոսով. խոսքը Երևանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղևորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր