ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
10:42, 11.06.2022 | mamul.am
6050 | 0

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը: Նշվում է, որ այցի նպատակն է՝ ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում:

Հունիսի 15-16-ը նա կլինի Ադրբեջանում, հունիսի 17-ին՝ Վրաստանում: Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր