ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ում բենզինի արժեքը կրկին պատմական առավելագույն ցուցանիշ է գրանցել
18:54, 12.06.2022 | mamul.am
7840 | 1

ԱՄՆ-ում մեկ գալոն (3,78 լիտր) բենզինի գինը կրկին թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ հատելով 5 դոլարի շեմը։

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին այս ցուցանիշը եղել է 1,93 դոլար: Անցած շաբաթ մեկ գալոն բենզինն ԱՄՆ-ում 19 ցենտով էժան էր։

Մի քանի նահանգներում վարորդներն ստիպված են վառելիքի համար էլ ավելի շատ վճարել։ Այսպիսով, Քալիֆորնիայում մեկ գալոնն արժե 6,43 դոլար: Սակայն որոշ նահանգներում բենզինը վաճառվում է 5 դոլարից ցածր: Օրինակ՝ Ջորջիայում մեկ գալոնն արժե 4,67 դոլար, Միսիսիպիում և Արկանզասում այդ ցուցանիշը կազմում է 4,52 դոլար։ Լուիզիանայում միջին գինը հասնում է 4,53 դոլարի։

«Հինգ դոլարանոց գալոնի արժեքը ռեկորդային է միայն առանց գնաճի: Գնաճի հաշվարկով ճշգրտված՝ բենզինը պատմության մեջ ամենաթանկն էր 2008 թվականի հուլիսին (4,11 դոլար, որը համարժեք է այսօրվա 5,4 դոլարին)»,- գրում է Associated Press-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ում գնաճի մարտյան աճը 70 տոկոսով հրահրվել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության արդյունքում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Այովա նահանգում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր երկրում գների աճի դեմ պայքարին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր