ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանը դարձել է Հնդկաստանի երկրորդ խոշորագույն նավթ արտահանողը
22:42, 13.06.2022 | mamul.am
6848 | 1

Ռուսաստանը մայիսին դարձել է Հնդկաստանի երկրորդ խոշորագույն նավթ արտահանողը։ Ինչպես երկուշաբթի օրը հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, մայիսյան մատակարարումների արդյունքների համաձայն՝ Ռուսաստանը շրջանցել է Սաուդյան Արաբիային՝ նրան տեղափոխելով երրորդ տեղ։

Հնդկական նավթավերամշակման գործարանները մայիսին ստացել են օրական 819,000 բարել ռուսական նավթ՝ ապրիլի 277,000 բարելի դիմաց, ըստ գործակալության:

Գործակալության տվյալներով՝ մայիսին Ռուսաստանին բաժին է ընկել Հնդկաստան ներկրվող նավթի ընդհանուր ծավալի մոտ 16,5%-ը։
Իրաքը շարունակում է մնալ Հնդկաստանի նավթի խոշորագույն արտահանողը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր