Ժամանակն է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջնականապես որոշի Բեռլինի դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ, այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մեզ պետք են երաշխիքներ կանցլեր Շոլցից, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինային: Չի կարելի փորձել շպագատ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- ընդգծել է նա: |