ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ամերիկացի զինվորները գերի են ընկել Խարկովի մոտ
21:36, 15.06.2022 | mamul.am
8638 | 0

ԱՄՆ-ի երկու նախկին զինվորներ գերի են ընկել Ուկրաինայի պատերազմի ժամանակ, գրում է The Telegraph-ը։

Լրատվականը պարզել է զինվորականների ինքնությունը՝ 39-ամյա Ալեքսանդր Դրյուկե, ով ծառայում էր Իրաքում, և 27-ամյա Էնդի Հյու։ Նրանք որպես կամավորներ ծառայել են ուկրաինական բանակի կանոնավոր զորամասերից մեկում։ Նշվում է, որ ամերիկացիները գերի են ընկել անցյալ շաբաթ Խարկովի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ։

Դրուքի և Հյունի գործընկերներից մեկը հայտնել է, որ տղամարդիկ գերի են ընկել առաքելության ժամանակ: Նրանց տրամադրվել են ոչ ճշգրիտ տվյալներ ռուսական զորքերի գտնվելու վայրի վերաբերյալ։ «Մեզ ասացին, որ քաղաքն ազատ է, երբ պարզվեց, որ ռուսներն արդեն գրոհում են այն»,- ասել է նա լրատվականին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր