Coca-Cola HBC-ն՝ Ռուսաստանում Coca-Cola-ի դիստրիբյուտորը, հայտարարել է, որ այլևս չի արտադրի և վաճառի Coca-Cola և այլ բրենդային խմիչքներ Ռուսաստանի տարածքում։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանում դիստրիբյուտորի բոլոր հաճախորդներն այժմ դատարկում են խմիչքներից իրենց պաշարները: Երբ ընկերության պաշարները սպառվեն, Coca-Cola HBC-ն «այլևս չի արտադրի կամ վաճառի Coca-Cola կամ Coca-Cola ընկերության այլ ապրանքանիշեր Ռուսաստանում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Յամալի գործարանը նախատեսում է սկսել հայրենական Coca-Cola-ի արտադրությունը: |