ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Մակրոնը, Շոլցն ու Դրագին Զելենսկուն հորդորել են բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ. #DieWelt
10:00, 17.06.2022 | mamul.am
6659 | 0

Ուկրաինա կատարած այցի ժամանակ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները հանդես են եկել Ուկրաինային Եվրոմիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու օգտին։ «Դրա դիմաց, ԵՄ առաջնորդները փակ դռների հետևում, ամենայն հավանականությամբ, Զելենսկուն համոզել են նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է գերմանական Die Welt թերթը։

Մակրոնը, ով, ըստ հրապարակման, ավելի շատ անհանգստանում է ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար, Կիև կատարած այցի ժամանակ ցանկացել է «հստակեցնել իր դիրքորոշումը»։

Դրագին, հանդիպմանն իր մասնակցությամբ, ձգտել է ցույց տալ Հռոմի կարգավիճակը՝ որպես Եվրոմիության գլխավոր դերակատարներից մեկը: «Բայց, ինչպես Մակրոնը, Դրագիի համար նույնպես կարևոր է, որ ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի. եթե հակամարտության պատճառով տնտեսության արտադրողականությունը չվերականգնվի, ապա կվտանգվի երկրի կայունությունը»,- նշվում է հրապարակման մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր