ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Մեզ համար ընդունելի չէ, որ Ղարաբաղի հարցը լուծված է». Վահագն Խաչատուրյան
13:06, 17.06.2022 | mamul.am
3619 | 0

«Ադրբեջանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը չի ուզում օգտագործել. մենք հակառակը, բոլոր հանդիպումների, բանակցությունների ժամանակ միշտ շեշտում ենք, որ կա ԼՂ խնդիր և այդ խնդիրը պետք է արձանագրվի ցանկացած հանդիպման ժամանակ»,- Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Մեզ համար ընդունելի չէ, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և երկրորդ, մեզ համար անընդունելի է, որ այդ հարցի լուծման ժամանակ անընդհատ Ադրբեջանը փորձում է զուգահեռներ տանել Լաչինի և Սյունիքի միջև, այդ միջանցքի գաղափարը: Երբ խոսվում է Լաչինի միջանցքի մասին, դա այլ կարգավիճակ է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ գրված է, թե ինչի համար է Լաչինի միջանցքը նախատեսված: Դա միակ լեգիտիմ, գործող ձևն է, որով ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները կարող են իրենց զգալ անվտանգ»,- ասաց նա:

«Մեզ համար ընդունելի չէ, որ Ղարաբաղի հարցը լուծված է». Վահագն Խաչատուրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր