Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ հայտարարել է, որ իր 14-ամյա դուստրը ոչ-բինար մարդ է։ Լոս Անջելեսի մարզադաշտում իր համերգի ժամանակ նա Էմմային բեմ է բարձրացրել է և խնդրել իր աղջկան դիմել «նրանք/նրանց» դերանուններով: Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ հայտարարել է, որ իր 14-ամյա դուստրը ոչ-բինար անհատականություն է «Նախորդ անգամ մենք միասին ելույթ ունեցանք մեծ մարզադաշտում, և ես խնդրեցի, որ «նրանք» բոլոր երգերն ինձ հետ երգեն, բայց «նրանք» հրաժարվեցին։ Այսպիսով, այսօր հատուկ իրադարձություն է: «Նրանք» շատ-շատ զբաղված են։ Բայց ես պատրաստ եմ մի ամբողջ կարողություն տալ «նրանց» հետ թեկուզ ամեն օր միասին ելույթ ունենալու համար, քանի որ «նրանք» իմ սիրելի բեմական գործընկերն են»,- ասել է երգչուհին: Դերասանուհու դուստրը վերջերս արմատապես փոխել է իր կերպարը։ Էմմա Մարիբելը կարճ կտրել է մազերը, հրաժարվել աղջկական զգեստներից և սկսել կրել լայն ձևվածքով հագուստ, ջինսեր և երկար շապիկներ։ Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ հայտարարել է, որ իր 14-ամյա դուստրը ոչ-բինար անհատականություն է |