ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել, անընդունելի է». Դավիթ Բաբայան
12:06, 20.06.2022 | mamul.am
3708 | 0

«Վերջնական ու համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է, դրա համար պետք է պահենք ու պահպանենք Արցախը՝ բոլոր տեսակի միջոցներով. հնարավորությունները կան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ բարդ է լինելու շուտափույթ կարգավորմանը հասնելը, բայց նաև կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կազմում լինելը կամ այդ երկրից որևէ կախվածություն ունենալը. «Մենք դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր ենք ու մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել, անընդունելի է»: Բաբայանի խոսքով՝ Արցախի ճակատագիրը վտանգված է. «Էնպես պիտի անենք, որ չվնասենք: Եթե կորցնենք Արցախը, չի՛ լինելու Հայաստան, մոռացե՛ք»:

«Եթե կորցնենք Արցախը, չի՛ լինելու Հայաստան, մոռացե՛ք». Դավիթ Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր