ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին
18:54, 20.06.2022 | mamul.am
3675 | 0

«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին։

«Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին Հարգելի՛ տիկին Թրեյսի, հարգելի՛ տիկին Վիկտորին Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Նման երևույթների մասին մենք բարձրաձայնել ենք բազմիցս և բացառապես բախվել ձեր լռությանը։

Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են, այդ թվում՝ իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։

Դատական համակարգի թիվ մեկ պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր