ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանին արգելել են մտնել խորհրդարան
19:12, 20.06.2022 | mamul.am
5634 | 0

Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կելինին և այլ ռուս դիվանագետներին արգելված է այցելել բրիտանական խորհրդարանի շենք։ Արգելքի մասին գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով Լորդերի պալատի և Համայնքների պալատի խոսնակների տարածած հաղորդագրությունը։

«Որպես Ռուսաստանի կառավարության պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցիչ՝ դեսպանին չեն դիմավորի խորհրդարանական նստավայրում»,- մեջբերում է աղբյուրը բրիտանացի խորհրդարանականներին ուղղված ուղերձից։ Ինչպես երևում է նշված փաստաթղթից, արգելքը մտցվում է մինչև հետագա ծանուցում։

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայում արգելքը վերաբերում է նաև Ռուսաստանի Դաշնության այլ պաշտոնապես հավատարմագրված դիվանագետներին և պաշտոնյաներին:

Նշվում է, որ այս արգելքը երկրում գործում է ոչ պաշտոնապես Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։ Դա հենց հիմա առաջին անգամ գրավոր հաստատված է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր