ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ռուսաստանը բանտերում է պահում ուկրաինացի 1500 քաղաքացիական անձի
23:42, 20.06.2022 | mamul.am
4085 | 0

Ռուսաստանն անօրինական կերպով բանտում է պահում ուկրաինացի 1500 քաղաքացիական անձի, սակայն հայտարարում է, թե ունի միայն 120 խաղաղ բնակիչ: Ինչպես հաղորդում է UNIAN-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

Նա ասել է, որ Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ գերի ընկած զինվորականները կարող են փոխանակվել, սակայն կոնվենցիաների դրույթները չեն տարածվում քաղաքացիական բնակչության վրա։ Ըստ այդմ՝ գերեվարված խաղաղ բնակչության վերադարձի մեխանիզմ չկա։

«Մենք այսօր 1,5 հազարից ավելի խաղաղ բնակիչ ունենք ռուսական բանտերում, նրանք Ռոստովում են, Կուրսկում, բանտում են, և նստած են ռազմագերիների պես, թեև գերի չպետք է լինեն, նրանք չեն ինտերնացվում, նրանք չունեն կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն և նրանք պետք է ազատ արձակվեին»,- ասել է Վերեշչուկը։

Այդ կապակցությամբ նա խնդրում է միջազգային կառավարություններին և հասարակություններին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ուկրաինացի խաղաղ բնակիչներին Ուկրաինա վերադարձնելու համար:

«120 մարդ Ռուսաստանի կողմից ճանաչվել է որպես գերության մեջ գտնվող քաղաքացիական անձ, նրանց մեջ ոչ մի կին չկա»,- ասել է Վերեշչուկը։

Նա նշել է, որ Ռուսաստանը հրաժարվել է ընդունել, որ գերության մեջ է պահում ուկրաինացի կանանց՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական։

«Հարյուրավոր կանայք ունենք, որոնք գերության մեջ են»,- ասել է փոխվարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր